Օլանդը կողմ է Ռուսաստանի մասնակցությամբ հակաահաբեչական կոալիցիա ստեղծելուն


22:19 , 18 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ պետք է լայն կոալիցիա ստեղծվի, որը կործանիչ հարված կհասնցի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Օլանդը հավելել է, որ մտադիր է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ԻՊ-ի դեմ պայքարում ջանքերը համակարգելու հարցը: