Ասել, թե մենք ՌԴ-ից ավել տնտեսական աճ ենք ունեցել այն դեպքում, երբ ամեն օր Հայաստանից խմբերով մարդիկ են գնում ՌԴ աշխատելու, անլուրջ է


13:04 , 18 նոյեմբեր, 2015

Հետաքրքիր է, թե ինչու են հայ պաշտոնյաները միշտ սիրում համեմատվել վատ տնտեսություն ունեցող, նվազող տնտեսական աճով երկրների հետ: Ինչո՞ւ ոչ մի անգամ չեն համեմատվում Իսրայելի, Սինգապուրի և այլ երկրների հետ, որոնք կարողացել են գրեթե զրոյական վիճակից հասնել կայուն ու զարգացող տնտեսություն ունեցող երկրի մակարդակին: Ինչ վերաբերում է Ղազախստանի և Ռուսաստանի տնտեսական անկումին՝ 4 տոկոս, 1 տոկոս, էական չի, թե ինչքան, դա չի կարող մխիթարել Հայաստանին: Ասել, թե մենք ՌԴ-ից ավել տնտեսական աճ ենք ունեցել այն դեպքում, երբ ամեն օր Հայաստանից խմբերով մարդիկ են գնում ՌԴ աշխատելու նպատակով, մեղմ ասած, անլուրջ է: