Ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն աշխատանքի բաժանում անեն


19:11 , 17 նոյեմբեր, 2015

Դաշնակցա-հանրապետական ԱՅՈ

Ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն աշխատանքի բաժանում անեն. հանրապետականներն՝ իրենց մարզպետ-քաղաքապետերով մասսովկան ապահովեն, իսկ դաշնակցականները խոսեն սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Այլապես հանրապետականների հանդիպումներին առկա է «բերած» մարդկանց մեծ զանգված, բայց չկա ասելիք: Դաշնակցականերն ունեն ասելիք, բայց լսող չկա: