Ադեկվատ մարդիկ սգում են մարդկային կորուստը, իսկ դուք դրել անիմաստ սրամտում եք


14:57 , 14 նոյեմբեր, 2015

Հայկական ֆեյսբուքադաշտում մի մասսա կա, որ յանները լրիվ տարել ա ու օրիգինալ երևալու համար ամեն տեսակ տուֆտում են։ Ցավոք, անմասն չէր նաև ֆրանսիական թեման։ Հասկացե՛ք, մարդիկ ցավում են այն բանի համար, որ զոհվել են անմեղ մարդիկ՝ կանայք, տղամարդիկ, ծերեր, երիտասարդներ։ Բոլորովին անմեղ... Նրանց զոհվելու աշխարհագրական դիրքը որևէ կապ չունի։ Եթե զոհվեին Ֆիլիպիններում կամ Նիկարագուայում, նորից նույն ցավակցությունները կստանային։ Ադեկվատ մարդիկ սգում են մարդկային կորուստը, իսկ դուք դրել անիմաստ սրամտում եք։ Լրիվ եք ցնդել... Ամեն «օրիգինալ» միտք չէ, որ պիտի այսօր գրեք, ամեն մտքի «փայլատակում» չէ, որ արժանի է գրվելուն... Նման դեպքերի վրա էլ անիմաստ լայքեր հավաքելը բարոյական չէ...