Բնության հանդեպ վերաբերմունքը պայմանավորված է անհատի մտածողությամբ


22:55 , 13 նոյեմբեր, 2015

Բնության հանդեպ վերաբերմունքը պայմանավորված է անհատի մտածողությամբ: Իսկ մտածողության վրա մեծ ազդեցություն ունի լեզվամտածողությունը: Երբ լեզվի մեջ կենդանանական և բուսական աշխարհի ներկայացուցիչները պատասխանում են՝ «ի՞նչ» հարցին և դասվում անշունչ առարկաների, իրերի շարքը, ենթադրելի է, որ անհատը դրանց հանդեպ կդիրքավորվի և կվարվի ինչպես անշունչ-մեռյալ առարկայի, չի զսպվի անիմաստ, անտեղի և չկշռադատված վատ վերաբերմունքը կենդանական և բուսական աշխարհի նկատմամբ: 
Մտածողության փոփոխություն ունենալու նպատակով անհրաժեշտ է նախ հայերենում փոփոխություն կատարել գոյական խոսքի մասի հատվածում, կենդանիներին ու բույսերին դասել շնչավոր առարկաների շարքը, ինչպես որ մարդն է, դրանով ենթագիտակցական մակարդակով ազդել, որ փոխվի հայերի վերաբերմունքը դեպի բնությունը: