Բագրատյանի մասնակցությունը «Այո և ոչ» ռեալիթի շոուին միայն ավելի դիտարժան կդարձնի այդ նախագիծը


13:39 , 13 նոյեմբեր, 2015

Հրանտ Բագրատյանը եղել է Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետներից մեկը, սակայն ակնածանքի է արժանի պարոն Բագրատյանի հրապարակային գործունեության ոճը: Նախկին պաշտոնը նրան չի բարդույթավորել կամ մեծամտացրել: Այսօր՝ որպես պատգամավոր, նա օգտվում է հրապարակային գործունեության բոլոր հարթակներից ու մատչելի է ԶԼՄ-ների համար: Բագրատյանը քաղաքական գործիչ է՝ դասական իմաստով, ու նրա մասնակցությունը «ռեալիթի շոուին» միայն ավելի դիտարժան կդարձնի այդ նախագիծը: