Մեկնարկել է «Այո և ոչ» նախընտրական արշավն Արագածոտնի մարզի Ուշի համայնքից։ «Այո»-ի թիմից Սամվել Ֆարմանյանը, Միքայել Մելքումյանն արդեն ակտիվ զրույցի են բռնվել գյուղացիների հետ, պատասխանում են հետաքրքրող հարցերին կառավարման համակարգի շուրջ։
«Ոչ»-ի ճակատից բացակայում են Վարդան Խաչատրյանն ու Պետրոս Մակեյանը. նրանք կմիանան ավելի ուշ։