ԱՄՆ-ում ոստիկանությունը կանխել է դավադրությունը կանադացի երգիչ Ջասթին Բիբերի նկատմամբ, տեղեկացնում է «The Telegraph»-ը: Ըստ աղբյուրի՝ Մարկ Ստաակն ու նրա զարմիկ Տաներ Ռուեյնը վարձվել էին Դանա Մարտինի կողմից, ով բռնաբարության և սպանության համար դատապարտված է: Նրանք ծրագրել էին Բիբերին Նյու Յորքում տեղի ունեցած համերգի ընթացքում առևանգել և խեղդել փողկապի օգնությամբ:
Asekose.am