Այսօր լրանում է մեկ տարին, երբ բարբարոս ազերիների կողմից խոցվեց մեր ուղղաթիռը


02:21 , 12 նոյեմբեր, 2015

Այսօր լրանում է մեկ տարին, երբ բարբարոս ազերիների կողմից խոցվեց մեր ուղղաթիռը: Շատ է խոսվել արժանի կամ համարժեք պատասխան տալու կամ չտալու մասին: Ասեմ, որպես վկա, որ ոչ միայն համարժեք, այլև տասնապատիկ ավել պատասխան է տրվել, սակայն դա չի վերադարձնի մեր օդաչուներին և ոչ էլ կսփոփի այդ անդառնալի կորուստի ցավը: Միակ բանը, որ սփոփում է ինչ-որ չափով այդ ցավը, մեր ազատ, անկախ հայրենիքի գոյությունն է` իր անբաժան Արցախ նահանգի հետ միասին, որի հարատևումը մեր կորցրած անգին տղերքի արյան գինը պետք է լինի, և վայ նրան, ով կփորձի մի մետր անգամ այդ հողից զիջել...