Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը դարձել է Victoria s Secret-ի հրեշտակ


20:33 , 11 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քենդել Ջեները, առաջին անգամ մասնակցել է Victoria s Secret-ի նորաձևության ցուցադրությանը, այս մասին հայտնում է Hollywood Life-ը:

Նշենք, որ ավելի վաղ 20-ամյա մոդելը մասնակցել է այնպիսի բրենդերի ցուցադրություններին, ինչպիսիք են  Marc Jacobs-ը, Chanel-ը և Givenchy-ն: Նշվում է, որ ցուցադրությանը մասնակցության հրավերը Ջեները ստացել է ծննդյան տոնի կապակցությամբ նոյեմբերի 3-ին: Դեռ հայտնի չէ, նա կշարունակի իր համագործակցությունը ներքնազգեստի բիզնեսով զբաղվող հսկայի հետ, թե ոչ: