Օբաման հայտնվել է ԼԳԲՏ-հանրույթի ամսագրի շապիկին


18:09 , 11 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է Միացյալ Նահանգների առաջին գործող նախագահը, ով հայտնվել է  ԼԳԲՏ հանրույթի Out Magazine ամսագրում:

Օբաման լուսանկարվել է ամսագրի այն համարի համար, որը նվիրված է ԼԳԲՏ-հանրույթի 100 ամենահայտնի ներկայացուցիչներին և նա այնտեղ ներկայացված է որպեսզ «տարվա դաշնակից». «Նախագահ Բարաք Օբաման մեր տարվա դաշնակիցն է OUT100-ի շապիկին»,-հայտնում է պարբերականի թվիթերյան էջը: