Չի կարելի ժողովրդին խաբել ու «գցել», ժողովուրդը դա չի ներելու


09:37 , 13 դեկտեմբեր, 2012

Ինչ ուզում եք ասեք, մեկ է որպես քաղաքագետ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես 500.000 ընտրող ունեցող քաղաքական ուժը կարող է մասնակից չլինել երկրի համար այնպիսի կարևոր նշանակություն ունեցող քաղաքական իրադարձությանը, ինչպիսին նախագահական ընտրություններն են: Բա լավ, ի՞նչ են անելու այն բազմահազար քաղաքացիները, ովքեր ձեզ են ընտրել խորհրդարանական ընտրություններին: Չի կարելի ժողովրդին խաբել ու «գցել»: Ժողովուրդը դա չի ներելու: