07:21 , 10 նոյեմբեր, 2015
Ճարտարապետներն ու դիզայներները սիրում են վերափոխել բազմապիսի շինություններ՝ դրանք բնակարանների վերածելով: Դրանք կարող են լինել հին պահեստներ, աշտարակներ կամ լքված եկեղեցիներ: Իսկ ահա անգլիացի մի ճարտարապետ հիանալի պոտենցիալ տեսավ հասարակական զուգարանի մեջ:

Crystal Palace Parade փողոցում գտնվող զուգարանն ուներ ընդամենը 55 քառակուսի մետր տարածք: Իհարկե, դա այդքան էլ մեծ տարածք չի, բայց խիտ բնակեցված քաղաքում նման ազատ տարածքն իսկական գանձ է:

Ահա թե ինչպիսին էր հասարակական զուգարանը՝

Իսկ ահա թե ինչպիսին է վերափոխված զուգարանը՝

Այսպիսին էր աշխատանքի սկիզբը՝

Ճարտարապետ Լաուրա Կլարկը հանձն առավ այս գործը համալսարանն ավարտելուց անմիջապես հետո: Սա բավականին համարձակ, բայց անհրաժեշտ քայլ էր Լոնդոնում բնակվելու ցանկություն ունեցող մարդու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։