Այս պահին հաղթող թեկնածուն ադմինիստրատիվ ռեսուրսն է


21:33 , 9 նոյեմբեր, 2015

Եթե ԱՅՈ-ի կամ ՈՉ-ի կողմնակիցները մարզերից կգան ու հեքիաթներ կպատմեն, թե մարդաշատ հանդիպումներ են ունեցել, չհավատաք: Ես հարյուրավոր սովորական մարդկանց հետ եմ շփվում, ովքեր հավասարապես թքած ունեն ԱՅՈ-ի և ՈՉ-ի ու նրանց քարոզիչների վրա: Իշխանությունները դահլիճը լցնում են մարզպետ-գյուղապետների բերած մարդկանցով, ընդդիմադիրներին ակամայից դիմավորում են գյուղամիջերում ավանդաբար զրույց անող կամ նարդի խաղացող մարդիկ: Այս պահին հաղթող թեկնածուն ադմինիստրատիվ ռեսուրսն է: