Հալեպի հայկական շրջաններում իրավիճակը համեմատաբար խաղաղ է և ապահով


10:46 , 7 նոյեմբեր, 2015

Հալէպի Վիճակը` Պաշարման Օղակի Վերացումէն ԵտքArevelk.am-ը գրում է.

Հալեպի հայկական շրջանները վերջին օրերին հրթիռակոծությունների չեն ենթարկվել, սակայն ծայրամասերում թեժ բախումները շարունակվում են: Հայկական շրջաններում իրավիճակը համեմատաբար խաղաղ է և ապահով: Այս մասին գրում է «Արևելքը»:

Նշվում է նաև, որ Հալեպն արտաքին աշխարհին կապող Խանասերի ճանապարի բացման հետևանքով Հալեպում իրավիճակը նկատելիորեն բարելավել է՝ սննդամթերքի գները նվազել են: Չնայած դրան, Հալեպի հայկական շրջաններում էլեկտրականության և ջրի խնդիրը շարունակվում է: