Ռոնալդուն ասել է, թե ով է իր կարծիքով աշխարհի լավագույն մարզիչը


18:36 , 6 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է, որ աշխարհի լավագույն մարզիչն իր կարծիքով Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն է, ում ղեկավարությամբ ինքը խաղացել է Արքայական ակումբում:

«Ես Մոուրինիոյին առաջին հորիզոնականում կդնի լավագույն մարզիչների ցանկում: Միշտ եմ ասել այդ մասին: Նա լավ մասնագետ է և լավ արդյունքների է հասել` նվաճելով մեծ թվով տիտղոսներ»,-ասել է պորտուգալացին: