«В контакте»-ն կվճարի ռեկորդային փոխհատուցում Գրիգորի Լեպսի երգերի հրապարակման համար


12:12 , 6 նոյեմբեր, 2015

Տասներեքերորդ արբիտրաժային վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Գրիգորի Լեպսի հրապարակված 10 երգերի համար «В контакте»-ն կվճարի 750.000 ռուբլի, ամեն երգի համար՝ 75.000 ռուբլի՝ հեղինակային իրավունքները խախտելու պատճառով: Ժամանակին հեղինակային իրավունքները խախտելու պատճառով «В контакте»-ն վճարել էր 50.000 ռուբլի մի երգի համար:

Սեպտեմբերի վերջին Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի արբիտրաժային դատարանը հաստատեց «В контакте»-ն՝ որպես ազնիվ տեղեկատվության միջնորդ: «Universal Music»-ը և «Warner Music»-ը պահանջել են «В контакте»-ից ջնջել մոտ 10-ից ավելի կատարողների երգերը և փոխհատուցել 36 միլիոն ռուբլի, բայց դատարանն այդ հայցը մերժել է, սակայն հորդորել է «В контакте»-ին օգտագործել այնպիսի համակարգ, որը կկանխի բեռնել պիրատական ֆայլեր: