ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլթերի զեկույցը ոչ այլ ինչ է, քան ալիևյան նավթադոլարներով կազմված զեկույց


21:21 , 5 նոյեմբեր, 2015

ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցը ոչ այլ ինչ է, քան ալիևյան նավթադոլարներով կազմված զեկույց։ Սա Ադրբեջանի քաղաքական պատվերն է, այն որևէ ազդեցություն չի կարող ունենալ հակամարտության կարգավորման վրա։ Ինչպես ասում են՝ միջազգային իրավունքը ստեղծվել է թույլերին պաշպանելու համար, սակայն կարելի է պնդել, որ դա առաջին հերթին ուժեղի իրավունքն է: 
Վառ օրինակ՝ ԱՄՆ-ի պատերազմն Իրաքի դեմ: Միջազգային նորմերն արգելում են ագրեսիան, սակայն ոչ ոք չհամարձակվեց պատժել ԱՄՆ-ին: Միակ իրավունքի համակարգը, որը և՛ քաղաքականություն է, և՛ իրավունք: