Ամերիկյան Forbes –ը Պուտինին ճանաչել է աշխարհի ամենաազդեցիկ մարդ


21:15 , 5 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ամերիկյան  Forbes  ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որտեղ առաջին հորիզոնականում հայտնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչ վերաբերում է առաջին հնգյակին, ապա այն նախորդ տարվա հետ համեմատած որոշակի փոփոխություններ է կրել: Այսպես` երկրորդ տեղում հայտնվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երրորդում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, չորրորդում`  Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Չինաստանի նախագահ Ծի Ցզինպինը: