Բենզեման խոստովանել է իր մեղքը, նրան ազատազրկում է սպառնում


19:56 , 5 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, ում երեկ ձերբակալել էին, խոստովանել է իր մեղքը: Ֆրանսիացին մեղադրվում է հավաքականում իր թիմակից Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու մեջ: Նշվում է, որ հանցագործները Վալբուենայից գումար են պահանջել` սպառնալով, որ հակառակ դեպքում վերջինիս մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութ կհրապարակեն:

Մինչ այդ ոստիկանները պարզել էին, որ գումարի մասին հեռախոսազրույցի ժամանակ հիշատակվել է նաև Բենզեմայի անունը, ինչից հետո վերջինիս հրավիրել են ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ նա անց է կացրել գիշերը: