Մինչև ե՞րբ է Ձեր թույլատվությամբ Ղարաբաղ Տելեկոմը թալանելու ժողովրդին


12:25 , 5 նոյեմբեր, 2015

Ամեն անգամ Երևանից տուն վերադառնալուց հետո մի քանի հարց եմ ուզում տալ վարչապետին.
-մինչև ե՞րբ է Ձեր թույլատվությամբ Ղարաբաղ Տելեկոմը թալանելու ժողովրդին (եթե չասենք համագործակցությամբ)։
-ինչո՞ւ մի քանի կիլոմետր հեռավորության վրա կարելի է բջջայինով խոսել անվերջ՝ անվճար, ընտրել, թե ում ծառայությունից օգտվել, իսկ արցախցին վախենա րոպեներ հաշվել իրեն պարտադրած կապով խոսելիս, որովհետև ամսվա վերջին «աղքատավարձի» շոշափելի մասով պիտի հատուցի խոսելու համար.....
-ե՞րբ եք Ձեր խիղճը հանելու սառնարանի սառեցման խցիկից...
-ու հանկարծ ինչ-որ բարեգործություններից չխոսեք... Թալանի մի մասով հատուցումը բարեգործություն չի... եթե չասենք՝ հանցակից գործունեություն...
Առայժմ այս երկու նախադասությունը. սակայն առաջիկայում կանդրադառնամ ՂՏ հանցավոր գործունեությանը։