Դժբախտ պահարի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում զոհվել է Արցախյան ազատամարտի հերոսական հրամանատարներից մեկը՝ Մավր Օհանյանը։
1961 թվականին ծնված գնդապետ Օհանյանը մարտական գործողություններին մասնակցել է առաջին իսկ օրերից, եղել է Մարտունու շրջանում ինքնապաշտպանության հիմնադիրներից մեկը։ Իր խիզախությամբ, քաջությամբ, հայրենիքին նվիրվածությամբ Մավր Օհանյանը միշտ վայելել է մեծ սեր ու հարգանք զինակից ընկերների եւ ծառայակիցների շրջանում։ Նա առանձնանում էր յուրահատուկ խոսքով, զրույցներով։ Արցախի պաշտպանական բանակի կազմավորումից հետո Մավր Օհանյանը զբաղեցրել է տարբեր հրամատարական պաշտոններ ԼՂՀ պաշտպանական Բանակում եւ Հայաստանի զինված ուժերում։