Ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարությունն արտաքին դիվանագիտական կորպուսի աշխատանքները


17:54 , 3 նոյեմբեր, 2015

Երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, պատասխանելով պատգամավոր Մանվել Բադեյանի կողմից իրեն ուղղված վերջին հարցին՝ կապված Հայաստանի դեսպանների աշխատանքների գնահատման չափորոշիչների և գնահատականի հետ, վարչապետը նշեց, որ կարծում է, որ արտաքին դիվանագետների աշխատանքների արդյունքները պետք է արտահայտվեն արտաքին տնտեսական կապերի աշխուժացման, արտաքին ներդրումների ավելացման միջոցով:
Անցել է շուրջ 16 տարի, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարությունն արտաքին դիվանագիտական կորպուսի աշխատանքները, և ինչպիսի՞ տնտեսական արդյունքների ենք հասել...