Replik.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Սամարղանդում տարածաշրջանի հինգ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Կենտրոնական Ասիայի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։
ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Տարածաշրջանի երկրները պետք է միմյանց հետ առողջ ու փոխշահավետ հարաբերություններ ունենան, իսկ մենք մեր կողմից կխորացնենք մեր երկկողմ հարաբերությունները տարածաշրջանի հետ։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ չկա մեկ երկրի հետ բարեկամություն, ծայրահեղ դեպքում այն չպետք է սահմանափակի մյուս երկրի հետ բարեկամության հնարավորությունը։ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները պետք է ազատ լինեն արտաքին ճնշումից ու ահաբեկումներից»: