Երբ ասում ենք «ղարաբաղա-ադրբեջանական», տպավորություն է ստեղծվում, որ հայեր չեն Ղարաբաղում


23:26 , 2 նոյեմբեր, 2015

Թվում է մանրուք, բայց պառակտիչ, ենթագիտակցական սխալ ենք հաճախ գործում սահմանից խոսելիս: Հաճախ կարելի է հանդիպել «հայ-ադրբեջանական սահման», «ղարաբաղա-ադրբեջանական սահման» ապազգայւն տերմիններին: Չեմ ասում միտումնավոր, բայց հաճախ մեզանում օգտագործվում են այս արտահայտությունները: Ասեք Հայաստանա-ադրբեջանական, նոր`Ղարաբաղա-ադրբեջանական, կամ : Բայց, երբ ասում ենք «ղարաբաղա-ադրբեջանական» տպավորություն է ստեղծվում, որ հայեր չեն Ղարաբաղում, Հայաստան երկրի մաս չի Արցախ - Ղարաբաղը, որ հայկական պետություն չէ ԼՂՀ: Չգիտեմ ով ինչպես, բայց ինձ համար «Հայ - ադրբեջանական սահման» նշանակում է ՀՀ և ԼՂՀ հայկական պետությունների ընդհանուր սահմանը ադրբեջանական հանրապետության հետ: