Արաբների դժբախտությունների առյուծի բաժինը պայմանավորված է նրանց ներքին երկպառակություններով


19:46 , 1 նոյեմբեր, 2015

Արաբների դժբախտությունների առյուծի բաժինը պայմանավորված է նրանց ներքին երկպառակություններով։
Ոչ մի Իսրայել, Ռուսաստան կամ ԱՄՆ ու Ֆրանսիա ոչ մի վատ բան չէին կարող անել նրանց դեմ եթե նրանք փոխհամաձայնեցված և խելամիտ ներքին միջէթնիկական ու միջկոնցեսիոնալ համաձայնության եկած լինեին ու ապրեին իրար հետ հաշտ ու խաղաղ։
Նույն բանը տեղի ունի նաև սլավոնների դեպքում։ 
Խոշոր խաղացողները միշտ և ամնեուր խաղադրույքը դնում են ներքին պառակտիչ ձեռնարկումների վրա։ Հրահրում են դրանք, պղտորում են ջուրը և իրենց համար հանգիստ իշխան ու սիգ են որսում պղտոր ջրում։ Հետո տանում խաշում կամ խորովում են ու հանգիստ վայելում այդ համեմատաբար քիչ զարգացած ժողովուրդների արյուն քրտինը նրանց մատնելով հավերժական թշվառության։