Իրանն արաբական աշխարհի համար ոչ պակաս վտանգավոր է, քան ԴԱԻՇ-ը


23:11 , 31 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, ԱԳՆ ղեկավար Հալիդ բին Ահմեդ ալ-Խալիֆան՝ թագավորության մայրաքաղաք Մանամայում ընթացող անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ արաբական աշխարհի երկրներում իշխանության տապալմանն ուղղված Իրանի գործողությունները տարածաշրջանի համար ոչ պակաս վտանգավոր են, քան ԴԱԻՇ-ի գործողությունները:

Ըստ նրա. «Նրանց (Իրանի) գործողությունները մեզ համար ոչ պակաս վտանգավոր են, քան ԴԱԻՇ-ինը»:

Ալ-Խալիֆան նաև ասել է, որ հութի ապստամբներն ապագա ունեն Եմենում՝ պայմանով, որ նրանք վայր դնեն զենքն ու մասնակցեն խաղաղ բանկցություններին: