ՄԱԿ-ի աշխատակիցները հեռացվել են մանկական պոռնոգրաֆիա տարածելու համար


17:02 , 31 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Էլեկտրոնային փոստով մանկական պոռնոգրաֆիա փոխանցելու համար ՄԱԿ-ի 4 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Եվս մեկը հեռացվել է ծառայողական մեքենայով ավելի քան 170 կգ մարիխուանա տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով կազմակերպության հաշվետվությանը:

Հաշվետվության համաձայն` ՄԱԿ-ի աշխատակիցներ կան աշխարհի 188 երկրներում, իսկ թե որ երկրում կամ երկրներում են գործել հեռացված աշխատակիցները, հայտնի չէ: Տեղեկություններ չկան նաև այն մասին, թե երբ են նրանց ազատել զբաղեցրած պաշտոններից, սակայն հայտնի  է, որ բոլոր դեպքերում կատարված հանցագործությունների մասին տեղյակ է պահվել այն երկրների իշխանություններին, որտեղ նրանք գործել են: