«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 50 միլիոն վճարել Քեյնի համար


19:16 , 30 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին սկսել է հետաքրքրվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով, այս մասին հայտնում է The Sun-ը: Նշվում է, որ կարմիր սատանաները պատրաստ են անգլիացու համար վճարել մինչև 50 միլիոն եվրո և գործարքը կնքել արդեն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ընդ որում, հայտնվում է, որ Քեյնին թիմում ցանկանում է  տեսնել ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: