Մոլդովայի խորհրդարանն անվստահության քվե հայտնեց վարչապետին


23:36 , 29 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Մոլդովայի խորհրդարանն անվստահության քվե հայտնեց երկրի վարչապետ Վալերի Ստրելեցին:

Ըստ աղբյուրի` որոշումն ընդունել է 65 պատգամավոր, մինչդեռ 51 ձայնը բավարար էր։

Քիշնևում անցկացվում են բազմամարդ հակակառավարական պիկետներ ու հանրահավաքներ։