Այս ֆիլմը պատմում է, թե ինչպես չիլիացիները հանրաքվեի ժամանակ տապալեցին Պինոչետի կառավարությունը (տեսանյութ)


18:35 , 29 հոկտեմբեր, 2015

15 տարվա ռեպրեսիվ դիկտատուրայից հետո Չիլիի ղեկավար Աուգուստո Պինոչետը 1988թ-ին հանրաքվե է նշանակում, որպեսզի չիլիացիները որոշեն՝ համաձա՞յն են, որ Պինոչետը շարունակի ղեկավարել երկիրը: Իրական դեպքերի հիման վրա նկարահանված այս ֆիլմը պատմում է «Ոչ»-ի քարոզարշավի մասին, ու թե ինչպես չիլիացիները հանրաքվեի ժամանակ տապալեցին Պինոչետի կառավարությունը և վերականգնեցին դեմոկրատական կարգերը:
2012թ-ին ներկայացվել է Օսկար մրցանակաբաշխությանը լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում:
«Ոչ»-ի կողմնակիցների համար դիտելը պարտադիր է: