Օդնոկլասնիկյան արտահայտություններ


13:01 , 10 դեկտեմբեր, 2012

Բարև, մի հարց կարելի՞ է:
Բարև... Իսկ ձերոնք գիտե՞ն, որ իրանց տանը հրեշտակ ունեն:
կասդհֆյհդսա (դե որ պատասխանես էլի)
Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ աշխարհի վերջը գալու է (մինչև դեկտեմբերի 21-ը):

Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ աշխարհի վերջը եկել է (դեկտեմբերի 21-ից հետո):
Ձեր դրուզեքի միջի Pupushik axchik-ը ո՞վ է (հետո տեսնում ես, որ քո դռուզեքում տենց մարդ չկա):
Բարև, գեղեցկուհի:
Դու հրաշք ես... Քո երկնագույն աչքերը գերել են իմ սիրտը և թևեր տվել նրան... Նա սավառնում է անհուն կապույտում և այնուհետ գալիս ու ինձ ասում, որ դու պետք է լինես իմ երկրորդ կեսը (ով մինչև վերջ կարդումա էդ նամակը՝ հալալ ա իրան)
Լսի դու կարո՞ղ ա էն երկնքից իջած հրեշտակը լինես, որին սաղ փնտրում են:

Կան նաև ապուշ՝ բառիս բուն իմաստով, արտահայտություններ, ասենք, օրինակ.

Համարդ տուր զանգեմ:

Արի հանդիպենք...

Բա նկարնե՜րը... Ասենք՝ սև ակնոցներով, ուղիղ կանգնած կամ պպզած, դուբլոնկով նկարված նկարներ, որոնք տան մեջ են, իսկ պատուհանից իր շողերն է գցել լուսինը :ՃՃ 

Բա ստատուսնե՜րը... HETS QAYLES MISHT KPAYLES

Բա անունները՝ MIHRANIS GJHUK FANN EM, PUPUSH AXJIK, HAYKONA MASIVCI 

Կարճ ասած՝ եկեք ապստամբենք էդ օդնոկլասնիկ կոչվածի դեմ...