Երկրաշարժերի պատճառով դպրոցում արգելել են բարձրակրունկներ հագնել


21:15 , 28 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Իտալական Ավեցանո քաղաքի դպրոցներից մեկի ղեկավարությունը աշակերտներին արգելել է բարձրակրունկ կոշիկներ հագնել: Որոշման պատճառն այն է, որ շրջանը որտեղ գտնվում է դպրոցը գտնվում է հավանական երկրշարժերի գոտում:

Բանն այն է, որ դպրոցի տնօրինության կարծիքով, երկրաշարժի դեպքում բարձրակրունկներով բարդ կլինի արագ վազել և հնարավոր է հեշտությամբ վնասվածք ստանալ:

Հարկ է նշել, որ որոշումը չեն ողջունում ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների մի մասը, ովքեր կարծում են, որ սրա փոխարեն լավ կլինի մտածել շինությունն ամրացնելու մասին: