Ռուս զինծառայողը Սիրիայում ինքնասպանություն է գործել սիրելի աղջկանից բաժանվելու պատճառով


19:02 , 27 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիայում պայմանագրային զինծառայողի մահվան փաստը: Հայտնվում է, որ վերջինս ինքնասպանություն է գործել հանգստի ժամին: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ պայմանագրային զինծառայողն այդ քայլին գնացել է սիրելի աղջկանից բաժանվելու պատճառով: Նման եզրահանգման համապատասխան մարմինները եկել են զինծառայողի SMS-ները վերլուծելու արդյունքում: