Instagram-ում Քիմ Քարդաշյանի հետևորդների թիվը գերազանցել է 50 միլիոնը


20:45 , 27 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Instagram-ում Քիմ Քարդաշյանի հետևորդների թիվը գերազանցել է 50 միլիոնը, ինչի շնորհիվ նրա աքաունթը դարձել է երկրորդ ամենահայտնի էջը, այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Այս նվաճման առիթով Քիմը նույնիսկ հատուկ սելֆի է հրապարակել ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ:

Իսկ ամենահայտնին Instagram-ում շարունակում է մնալ դերասանուհի Թայլո Սվիֆթը, ում հետևորդների թիվը հասնում է 52,7 միլիոնի: