Դեյր Զորում այլևս հայեր չկան. «Արևելք»


09:40 , 26 հոկտեմբեր, 2015

Տէր  Զօրի     Ոչ  Մէկ Հայ Մնացած է. Սրբոց Նահատակաց Եկեղեցին  Քանդուած Վիճակ ՈւնիԴեյր Զորում բնակվող վերջին 25 հայ ընտանիքն անցած ամիսներին հեռացել է շրջանից: «Արևելքը» գրում է, որ նրանց մեծ մասը հաստատվել են Հալեպում, Գամիշլիում, Լաթաքիայում:

Հայերին պատկանող բոլոր բնակարաները և խանութները կողոպտված են, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց եկեղեցին, որ մեկ տարի առաջ պայթեցվել էր, քանդված վիճակում է:

Աղբյուրը հիշեցնում է, որ մեկուկես տարի է Դեյր Զորը գտնվում է «Տահէշ» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ: