Ժողովրդին խաբում է թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը


13:10 , 24 հոկտեմբեր, 2015

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն միանում սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող քաղաքական ուժերին, որոնք նաև իշխանափոխության հարց են բարձրացնում: ՍիվիլՆեթի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չի կարող Հայաստանում ձախողվել իշխանափոխությունը միայն այն պատճառով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ գործընթացին չի մասնակցել։