«Սիրո գործակիցը» հետխորհրդային շրջանի հայկական կինոարտադրության ամենաորակյալ ֆիլմն է


10:16 , 22 հոկտեմբեր, 2015

Երեկ մասնակցեցի «Սիրո գործակից» ֆիլմի փակ դիտմանը: Այսօր այն արդեն կարելի է դիտել բոլոր կինոթատրոններում: Վստահաբար պնդում եմ, որ հետխորհրդային շրջանի հայկական կինոարտադրության ամենաորակյալ ֆիլմն է: Անկեղծ եմ ասում, ես իսկապես տպավորված եմ, իսկապես անկեղծ ծիծաղել եմ ու դրական լիցքեր ստացել:
Միայն մի մտահոգություն ունեմ. այսքան բարձր կլիշե սահմանելուց հետո Hayk Marutyan-ն ու իր թիմը հաջորդն ինչպիսի՞ ֆիլմ են նկարելու, որ ավելի բարձր նշաձող սահմանեն:
Չնայած Հայկին ճանաչողները գիտեն՝ հաստատ ավելի լավն է լինելու...
Ապրեք, թագավորներ ջան, արտակարգ տրամադրության համար: