Ըստ UNODOC-ի 2009թ. հրապարակած տվյալների՝ Ռուսաստանը դարձել է հերոինի խոշորագույն շուկա՝ սպառելով այդ թմրանյութի տարեկան արտադրանքի 20%-ը


16:35 , 21 հոկտեմբեր, 2015

Համաձայն տարբեր աղբյուրների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմի «Թմրանյութերի ոլորտում ազգային քաղաքականության» վարչության ղեկավարի՝ վերջին տարիներին Աֆղանստանը մատակարարում է համաշխարհային օպիատների սև շուկայի շուրջ 90%-ը: Ըստ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների վարչության՝ UNODOC-ի 2009թ. հրապարակած տվյալների՝ Ռուսաստանը դարձել է հերոինի խոշորագույն շուկա՝ սպառելով այդ թմրանյութի տարեկան արտադրանքի 20%-ը։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ վերջին 10 տարում թմրամոլների թիվն այդ երկրում աճել է 10 անգամ և այժմ կազմում է 1,5 մլն։ Ռուսաստանում տարեկան օգտագործում են 75-80տ հերոին, այսինքն՝ ավելի շատ, քան Չինաստանը՝ 45տ, և ԱՄՆ-ը ու Կանադան միասին վերցրած՝ 20տ, իսկ թմրանյութերի գնման համար ծախսվում է $13 մլրդ։