Թոփ 10 սանրվածք միջին երկարության մազերի համար (Photo)


17:06 , 7 դեկտեմբեր, 2012

Միջին երկարություն ասվածը լայն հասկացություն է, որ կարող է ընդգրկել  կզակին  հասնողից մինչև ուսերին հասնող երկարությունները:

Եվ այնուամենայնիվ, սանրվածքի իմաստով կան որոշակի ընդհանուր գծեր, որ այս սեզոն պետք է պահպանված լինեն միջին երկարության մազերի համար:

Առատ գանգուրներ: Սա սեզոնի մազահարդարման ամենանորաձև թրենդն է:

 

pricheski_1.jpg

Առատ ու քաոսային: Մազերը լվալուց հետո մուս քսեք դրանց և վարսահարդարիչով չորացրեք` օգտագործելով կլոր սանր: Պարզապես չորացրեք մազերը` ընթացքում անհավասար բաշխելով ու հետաքրքիր քաոս ստանալով:

pricheski_2.jpg

Ուղիղ մազերը ևս կշարունակեն նորաձև համարվել:

pricheski_3.jpg

Եթե չեք հասցնում վարսահարդարիչ օգտագործել, բայց պետք է դուրս գաք տնից, մազերի բնական տեսքը այն է, ինչ պետք է: Պարզապես հարդարեք մազերը կապիչով:

pricheski_4.jpg

Մազափունջն այս սեզոն փոքր-ինչ երկար է ու անհավասարաչափ:

pricheski_5.jpeg

Սանրվածքները, որոնց ծայրերը դեպի ներս են փաթաթված, երբեք դուրս չեն գա նորաձևությունից:

pricheski_6.jpeg

Թեթև, բայց առատ ալիքներ: Նման աստղային սանրվածք ստանալու համար պարզապես փաթաթեք մազերը մեծ բիգուդիով, իսկ երեք ժամից ֆիքսեք լաքով:

1.jpeg

Մեղմ աղջիկ, բայց եղունգներով: ) Ահա այսպիսի կերպար կարելի է ստանալ ուղիղ մազափնջով ու ալիքաձև մազերով:

pricheski_8.jpg

Ամենատարբեր բանտերն անգամ հասարակ սանրվածքից կստեղծեն օրիգինալ մի բան:

pricheski_9.jpg

Իսկ հստակ ընդգծված ալիքվող մազերը անտարբեր չեն թողնի և ոչ մի տղամարդու:

Աղբյուր` LADYNEWS.am