Անկարայի պայթյունների հետևանքով զոհվածներից մեկը հայ է եղել


21:45 , 20 հոկտեմբեր, 2015

Yn.am-ը գրում է.

Վերջերս Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածներից մեկը Դերսիմում բնակվող հայ է եղել։ 

Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում խաղաղության ցույցերից մեկի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյուններից զոհվել է 120 մարդ (ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ 128), որոնցից մեկը եղել է Դերսիմ քաղաքում բնակվող հայ Սերտար Պենը: Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ Պոլսում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ