«Չորրորդ իշխանություն». Քաղաքացու ձայնը իշխանություններին հասցնելն անհնար է, որովհետեւ հայհոյանքներն արգելված են


11:10 , 17 հոկտեմբեր, 2015

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայ մամուլի օրվա առթիվ ուղերձ է հղել լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որում մասնավորապես ասել է, թե ԶԼՄ-ների բարդ ու պատասխանատու առաքելությունն է«քաղաքացու եւ պետության ձայներն ընկալելի ու հասկանալի դարձնել միմյանց»:

«ՉԻ» -  Դա իսկապես բարդ առաքելություն է, որովհետեւ եթե «պետության ձայնը» հնչում է Գալուստ Սահակյանի շուրթերից՝ այն քաղաքացու համար ընկալելի դարձնելը գրեթե անհնար է, իսկ քաղաքացու ձայնն իշխանություններին հասցնելն ընդհանրապես անհնար է, որովհետեւ լրատվամիջոցներում հայհոյանքներն արգելված են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում