Խայտառակ եղանք, «Դար 21» հեռուստաընկերության «Մենք ենք, մեր հայերը» ծրագրի հեղինակ Հերմինե Ստեփանյանն այս շաբաթ ներկայացնում է YouTube կայքում ամենաշատ թվով դիտելիություն ունեցող անձանց էջերը, ու ես 3 միլիոնից ավել վյուերով տասնյակի 5-րդ տեղում եմ, այն դեպքում, երբ մինչ օրս ժամանակ չեմ ունեցել նորմալ զբաղվելու YouTube-ի կայքիս դիզայնով: Լիլիթ Հովհաննիսյանն առաջին տեղում է, նա ամենահարուստն է մեզանից, ունի 6 598 100 դիտելիություն: Նշեմ, որ հեռուստատարբերակում նշված են արդեն հին թվեր, նկատի ունեմ՝ այդ թվերը օրեցօր ավելանում են: Եվ հիմա ես դիմում եմ ձեզ՝ Խորսես, Մարկեզ, Վազգոն և բոլոր այլ YouTube-ի դիզայնից հասկացողներ, ով կարող է ինձ կարճ ժամանակահատվածում գեղեցիկ դիզայն ստեղծել YouTube-ի կայքիս համար, Լիլիթ Հովհաննիսյանի կայքի նման, շտապ գրեք ինձ, քանի առավոտյան Վահրամ Պետրոսյանին չեմ զանգել ու խնդրել՝ ինձ օգնի: Սպասում եմ…