Ո՞վ է դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերի կինը


12:45 , 16 հոկտեմբեր, 2015

Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը 2013 թվականին ամուսնացել է: Նրա ընտրյալի անունը Նվարդ է, ով մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ է: Նրանց հարսանեկան արարողությունը մեծ չի եղել, նրանք պսակադրվել են Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում: 

Իր հարցազրույցներից մեկում Ջիվանը նշել էր, որ շատ կարևորում են Աստծո օրհնությունը, իսկ հարսանեկան զգեստի ընտրությանը նա չի միջամտել: Զույգն իր մեղրամիսն անցկացրել է Մալդիվյան կղզիներում: Ջիվանի կնոջը շատ քչերն են տեսել, այժմ ներկայացնում ենք մի քանի կադր նրանց հարսանեկան արարողությունից: