16:34 , 6 դեկտեմբեր, 2012
****
Տերևաթափ է...
Եվ միագույն է ամբողջ աշխարհը,
Ու քամին է լոկ, որ դեռ շաչում է...
****
Որպեսզի քամուն իրենց արբեցնող բույրերով օծեն,
Ուշ աշնան վերջին կրկին բացվել են այս ծաղիկները...
****
Դարձիր դեպի ինձ,
Ես էլ եմ թախծում
Աշնանն այս անկյանք...
****
Բոլոր թերթիկներն արդեն քաղվել են,
Ու ինչ իմանան հավաքողները,
Որ թփի համար նրանք նման են աշնան ցուրտ քամու...