13:30 , 12 հոկտեմբեր, 2015
Երեկ իրաքյան ուժայինները սենսացիոն լուր տարածեցին, համաձայն որի՝ Իրաքի ՌՕՈւ-ն օդային հարվածներ է հասցրել ԻՊ ղեկավար Աբու Բաքր Ալ Բաղդադիի ավտոշարասյանը, ինչի արդյունքում մեծ քանակությամբ ահաբեկիչներ են ոչնչացվել, այդ թվում նաև ԻՊ ղեկավարի երեք տեղակալներն ու հավանաբար հենց ինքը՝ Ալ Բաղդադին։
Այսպիսով, կարելի է փաստել, որ այս պահի դրությամբ գործ ունենք չճշտված տեղեկատվության հետ, որը մեծ հավանականությամբ կարող է լինել պարզապես քարոզչական խայծ։ Սա չի բացառում այն, որ ԻՊ-ի ղեկավարի շարասյան նկատմամբ ավիահարվածի դրվագ տեղ գտել է, ոչ էլ կարելի է վստահությամբ բացառել բարձրաստիճան ԻՊ-ականների ու հենց Ալ Բաղդադիի լիկվիդացումը, բայց այս պահին դեռ շատ վաղ է խոսել դրա մասին՝ որպես կայացած փաստի։
Ավելին, նույնիսկ Ալ Բաղդադիի լիկվիդացումը մեծ հաշվով ոչինչ չի կարող փոխել ընդհանուր պատկերում, որովհետև ԻՊ-ի առանձնահատկությունը կայանում է հրաշալի ցանցային կառուցվածքի ու կենսունակության փաստի մեջ, և նույնիսկ դրա պարագլխի ոչնչացումը կբերի զուտ այն բանին, որ նրան կփոխարինի մեկ այլ իսլամիստ, ինչը բնավ չի ազդի ո՛չ ԻՊ-ի բովանդակության, ո՛չ էլ դրա մարտական հնարավորությունների ու պոտենցիալի վրա։