Բռնցքամարտ. Աշխարհի առաջնություն. Կորյուն Սողոմոնյանը դուրս մնաց պայքարից


23:48 , 9 հոկտեմբեր, 2015

Armfootball.com-ը գրում է.

Դոհայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: 

52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը 1/8 եզրափակչում հանդիպեց աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր ալժիրցի Մոհամեդ Ֆլիսիին: Երեք մրցավարներն էլ հաղթանակը տվեցին ալժիրցի բռնցքամարտիկին (26-30, 28-29, 27-30):

Այսպիսով, Սողոմոնյանը դուրս մնաց հետագա պայքարից: վաղը քառորդ եզրափակչի իր մենամարտը կանցկացնի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով կհանդիպի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն Յասնիել Տոլեդոյի հետ: