Armfootball.com–ը գրում է.
Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ կայացած ընկերական խաղում 0-4 հաշվով պարտվեց Ֆրանսիայի հավաքականին:
Առաջին կեսում հաշիվը բացեց Անտուան Գրիզմանը: Երկրորդ կեսում նախ Յոհան Կաբայը խփեց երկրորդ գոլը, իսկ հետո դուբլ ձևակերպեց Կարիմ Բենզեման:
Ավելացնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում կանցկացնի վերջին հանդիպումը` սեփական հարկի տակ ընդունելով Ալբանիայի ընտրանուն:
Ֆրանսիա - Հայաստան 4-0
գոլերը` Գրիզման 35, Կաբայ 55, Բենզեմա 78, 79