«Հայաստանի ձայնի» բոլոր մարզիչները պետք է օրինակ վերցնեն Սոնայից


14:45 , 3 հոկտեմբեր, 2015

Վերջերս կարդում էի Սոնան «Հայաստանի ձայնը» նախագծից հետո էլ որքան է օգնել երրորդ եթերաշրջանի հաղթող Ռաիսա Ավանեսյանին։ Հենց նրա հորդորներով է այդ աղջիկը վերադարձել Հայաստան ու հիմա ակտիվ երաժշտական գործուեություն է ծավալում։ Ժամանակին նույն ոգևորությամբ Սոնան օգնում էր իր առաջին մասնակցին՝ Մերի Մնջոյանին։ Մինչև հիմա նա ամեն առիթով այդ աղջկա կողքին է։

Ինչքան էլ Սոնային քննադատեն, փաստն այն է, որ այս երգչուհին միշտ իր սաների կողքին է և ապացուցում է, որ նախագծում իրեն ընտրելը լավագույն տարբերակն է։ Սոնան լավագույն մարզիչն է, ոչ թե որովհետև ժյուրիի անդամներից ամենապրոֆեսիոնալն է, այլ որովհետև միակն է, որ միշտ իր սաների կողքին է և ամեն կերպ փորձում է բարձրացնել նրանց։

Արմեն Մարտիրոսյանը շատ լավ երաժիշտ է, բայց ոնց հասկանում եմ, նախագծից հետո ընդհանրապես հետաքրքրված չէ իր սաների ճակատագրով, որովհետև իր ֆինալիստ Լիլիթ Ավանեսյանի պես տաղանդավոր աղջկան ոչ մի ուղղություն, օգնություն ցույց չի տալիս։ Էդ աղջկան պետք է ուղղակի տեղից շարժել, ու մենք նոր գույն կունենանք հայկական շոու բիզնեսում, բայց Արմեն Մարտիրոսյանն էկրաններից այն կողմ մոռացել է նրա մասին։