«Չորրորդ իշխանություն». Վահրամ Բաղդասարյանը Աղվան Հովսեփյանի կազմակերպած միջոցառմանը խաչի քավոր է լինելու


10:00 , 3 հոկտեմբեր, 2015

«ՉԻ տեղեկություններով՝ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն այս կիրակի Ապարանում մեծ միջոցառում է կազմակերպել: Այնտեղ գտնվող Սուրբ խաչ և Սուրբ երրորդություն հույսի խորան հաջորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին խաչ է ավելացվելու։

Մեր տեղեկությունների համաձայն՝ այս անգամ խաչի քավոր է լինելու Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Այս օրերին հրավիրատոմսեր են բաժանվում քաղաքական տարբեր գործիչների, նախարարների, գործարարների։
Հիշեցնենք, որ անցյալ տարի խաչի քավոր էր դարձել ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։